Իրան

Պուտինը և Փեզեշքիանը հանդես են եկել Իրանի շուրջ ստեղծված լարվածության ապաէսկալացման օգտին

2 րոպեի ընթերցում

Պուտինը և Փեզեշքիանը հանդես են եկել Իրանի շուրջ ստեղծված լարվածության ապաէսկալացման օգտին

Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս Իրանի շուրջ ստեղծված լարվածության շուտափույթ ապաէսկալացման, խնդիրները դիվանագիտությամբ ​​լուծելու օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը:

Ըստ հաղորդագրության՝ Փեզեշքիանը Պուտինին տեղեկացրել է Իրանի ղեկավարության ձեռնարկած ակտիվ ջանքերի մասին՝ ուղղված երկրում իրավիճակի կարգավորմանը։

«Նշվել է, որ Ռուսաստանը և Իրանը հետևողականորեն հանդես են գալիս համերաշխության դիրքերից՝ Իրանի շուրջ և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում լարվածության շուտափույթ ապաէսկալացման, ծագող խնդիրների՝ բացառապես քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով լուծման օգտին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև քննարկել են ռուս-իրանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը և տարբեր ոլորտներում համատեղ տնտեսական նախագծերի գործնական իրագործումը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկու նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, սակայն այլ մանրամասներ չէր հայտնել։ Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանի նախագահը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանի լարվածության ապաէսկալացմանը նպաստելու համար։

Այս ջանքերի շրջանակում Վլադիմիր Պուտինը զրուցել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում