Հայաստան

ՀՀ ՄԻՊ–ն առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանից վերադարձած 4 հայ գերիների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ–ն առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանից վերադարձած 4 հայ գերիների հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հունվարի 15–ին հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանից Հայաստան վերադարձված Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՄԻՊ–ի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր և շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին՝ մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար։

Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին է վերադարձրել 4 գերիների․ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են  Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում