Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել քաղաքացիներին խուսափել Իսրայել այցելելուց
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին խուսափել Իսրայել ուղևորություններից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության:
«Ներկայում արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իսրայել ցանկացած ուղևորություններից, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Բրիտանիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ այս հայտարարությունը պայմանավորված է Իրանում վերջին օրերի զարգացումների և հնարավոր ռազմական գործողությունների անցկացման հավանականության հետ։
Կարդացեք հոդվածը` Русский