Եվրոպա

ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Դանիայի ԱԳ նախարարի հանդիպումը չի վերացրել Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Դանիայի ԱԳ նախարարի հանդիպումը չի վերացրել Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունները

ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումը կառուցողական էր, սակայն միևնույն ժամանակ կողմերի միջև տարաձայնություններ են մնում Գրենլանդիայի խնդրի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Լարս Լեկե Ռասմուսենը։

«Մենք չկարողացանք փոխել ԱՄՆ-ի դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում», - ասել է նա հանդիպման վերաբերյալ՝ արձանագրելով, որ հանդիպումը կառուցողական էր և անկեղծ։

Գրենլանդիայի ԱԳ նախարար Վիվիան Մոտցֆելդտը հայտարարել է, որ կողմերը կարող են ամրապնդել համագործակցությունը, սակայն «դա չի նշանակում, թե Գրենլանդիան ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի մաս»։

Ռամուսենը նաև ասել է, որ Վաշինգտոնի հայտարարություններն այն մասին, թե իբր Չինաստանը վերահսկողության տակ է վերցնում Արկտիկան, իրականությանը չեն համապատասխանում։ «Այն պնդումը, որ մենք ամենուրեք չինական ռազմանավեր ունենք, ճիշտ չէ», - ընդգծել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ՆԱՏՕ-ին ազդել Դանիայի վրա՝ կանխելու Ռուսաստանի և Չինաստանի ներկայության մեծացումը Գրենլանդիայի տարածաշրջանում և առհասարակ Արկտիկայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում