Իրանում ցուցարարների սպանությունները դադարեցված են ու մահապատիժներ չեն լինի. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Իրանում դադարեցվել են ցուցարարների սպանությունները և կասեցվել են նախատեսվող լայնածավալ մահապատիժները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է Սպիտակ տանը լրագրողերի հետ զրույցում։

Հարցին, թե ով է նրան նման հավաստիացում տվել՝ Թրամփն ասել է. «Մյուս կողմում գտնվող շատ կարևոր աղբյուրներ»։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ նախագահը չի բացառել ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը՝ նշելով, որ իրենք շարունակելու են հետևել Իրանում դեպքերի զարգացումներին։ «Մենք կհետևենք տեղի ունեցողին։ Սակայն մենք շատ լավ տեղեկություն ենք ստացել մարդկանցից, ովքեր քաջատեղյակ են տեղի ունեցող դեպքերի առնչությամբ։ Մենք տեղեկություն ենք ստացել շատ կարևոր աղբյուրներից։ Նրանք ասում են, որ սպանությունները դադարեցված են ու մահապատիժներ չեն լինի։ Կհետևենք։ Հուսով եմ՝ դա ճիշտ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Հայերեն Français Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան