Հունվարի 15-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 հունվար,  2026           

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 17:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Ball Room» սրահում կկայանա մամուլի ասուլիս: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հայտնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր ծրագիր, որի շրջանակում Arca քարտով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քարտապանները կստանան 2% հետվճար։ Ծրագրի շահառու լինելու համար անհրաժեշտ է ունենալ ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք, Ձեր անվամբ բանկային հաշիվ և այդ հաշվին կցված Arca վճարային քարտ։ Ծրագրի իրագործման մասին ողջ տեղեկատվությունը կներկայացվի մամուլի ասուլիսի ընթացքում։ Ասուլիսին ներկա կլինեն Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, որոնք կներկայացնեն միջոցառման ռազմավարական նշանակությունն ու կպատասխանեն լրագրողների հարցերին:Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:30-ից «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (Սայաթ-Նովա 19) «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է հանրային քննարկման՝ նվիրված ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի բյուջետային գործընթացների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը։ Միջոցառումն իրականացվում է «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Բացման խոսքով հանդես կգան «Կոմպասս» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը։ Զեկույցները կներկայացնեն ծրագրի փորձագետները։ Միջոցառմանը հրավիրված են ոլորտի շահագրգիռ կողմեր, համալսարանների ներկայացուցիչներ, փորձագետներ և ԶԼՄ ներկայացուցիչներ։ +374 93 66 45 17:

Մշակույթ

Ժամը 17:00-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում /Կառավարական շենք № 3/ կկայանա Սոս Մանուկյանի ծննդյան 115-ամյակին նվիրված «Երկիր կառուցած մարդը…» խորագրով ցուցահանդեսի բացումը։ +374 10 52 46 30:

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվեն դասական երաժշտության ամենասիրելի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ +374 93 51 71 12:

Հայերեն Русский

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային