Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են առևտրի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: 

Ինչպես APA-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի, առևտրի, տարածաշրջանային կապերի, այդ թվում՝ TRIPP երթուղու հետ կապված հարցեր, ինչպես նաև տնտեսական ներդրումների ոլորտներում երկկողմ համագործակցության ներկայիս վիճակը։ 

Բացի այդ, քննարկումը կենտրոնացած է եղել  ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Ադրբեջանում առկա համապատասխան ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարների հետ ծանոթացնելու վրա։

Բարձր են գնահատվել անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման շրջանակներում տեղի ունեցած երկկողմ շփումների և կոնկրետ ոլորտների վերաբերյալ քննարկումների արդյունքները։ 

Հայերեն Español فارسی ქართული Русский 中文

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել