Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել. ԶԼՄ-ները հայտնում են առնվազն 544 զոհի մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի կառավարությունը եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրում օրեր շարունակ տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարություն է  տարածել Իրանի պետական ​​ռադիոհեռարձակողը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ սուգ է հայտարարվում «Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ իրանական ազգային պայքարում» զոհվածների հիշատակին։

Նշվում է նաև, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը միանալու է սգո արարողությանը և կոչ է անում քաղաքացիներին ևս մասնակցել հունվարի 12-ին կայանալիք ազգային երթին։

Իրանական կողմը ցույցերի ընթացքում զորհերի վերաբերյալ նոր թվային տվյալներ չի հաղորդել։ Հայտնի է միայն, որ անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն 38 իրանցի իրավապահ։

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են մի քանի հարյուր զոհի մասին։ Մասնավորապես, Associated Press գործակալությունը, հղում անելով ակտիվիստներից ստացած տեղեկություններին, հայտնում է, որ ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 544 մարդ։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

Երկրում սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում