Հունվարի 12-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը։ Թեմա. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2025 թվականի աշխատանքները, 2026-ի անելիքները։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12։00-ին Վանաձորի «Օպտիմում» կլինիկայում (Տ. Մեծի 29-19)  «Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու պանելային քննարկման, որը կազմակերպվում է «Համընդհանուր ներառում 2. բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Պանելային քննարկման թեման է՝ «Ներառական կրթության արձագանքման և հետադարձ կապի միասնական համակարգ»։ Քննարկման նպատակն է մասնագիտական և խորհրդատվական ձևաչափով անդրադառնալ ներառական կրթության ոլորտում գործող արձագանքման և հետադարձ կապի մեխանիզմների կատարելագործման հնարավորություններին՝ կանխարգելման, մեթոդական աջակցության և համակարգային բարելավման համատեքստում։ Օրակարգի շրջանակում նախատեսվում է քննարկել՝ · ներառական կրթության գործընթացում ի հայտ եկող խնդիրների վաղ արձագանքման հնարավոր մեխանիզմները, · վերահսկողական և կանխարգելիչ գործառույթների արդյունավետ համադրման մոտեցումները, · արձագանքման գործընթացների թափանցիկության և իրավաչափության ապահովման հարցերը։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել