Հայաստանն ու Ադրբեջանը առուվաճառքի պոտենցիալ ապրանքների ցանկ են փոխանակել. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև փոխանակվել է առուվաճառքի պոտենցիալ ապրանքախմբերի ցանկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Դեռևս ուսումնասիրության պրոցես է գնում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակի ներկրմանը, նշեց՝ առաջին խմբաքանակը ներկրելիս տեղեկացվել են հայկական այն ընկերությունները, որոնք դրանից քաղաքական ակցիա չէին ստեղծի, ինչի մտավախությունը հաստատվեց այն ժամանակ, երբ հայկական որոշ ընկերություններ հրաժարվեցին վաճառել Ադրբեջանից ներկրված բենզինը: 

«Այս գործընթացի արդյունքում բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար, և ով ուզում է, կարող է դրանից օգտվել»,- նշեց Փաշինյանը:

Ադրբեջանից Հայաստան առաջին անգամ նավթամթերք ներմուծվեց 2025 թվականի վերջին․ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց «Այրում» երկաթուղային կայարան։ Գնացքը բաղկացած էր 22 վագոնից՝ բեռնված 1218 տոննա քաշով A-95 տեսակի բենզինով։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից «Արմենպրես»-ին հաստատել էին, որ Հայաստան է ներկրվում ադրբեջանական բենզինի երկրորդ խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ նախատեսվում է փոխադրել 1000 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A95 տեսակի բենզին:  

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը