Եվրոպա

Քիր Սթարմերը Թրամփին հայտնել է իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցով

2 րոպեի ընթերցում

Քիր Սթարմերը Թրամփին հայտնել է իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հունվարի 7-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ներկայացրել իր դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

Մասնավորապես, հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են Marinera լցանավի կալանման համատեղ գործողությունը, Ուկրաինայի հարցում վերջին զարգացումները և ԱՄՆ գործողությունը Վենեսուելայում։

«Վարչապետը նաև հայտնել է իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում»,- հայտնել է վարչապետի խոսնակը։

Քիր Սթարմերն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը Դանիայի կողքին է Գրենլանդիայի պաշտպանության հարցում՝ ասելով, որ ոչ ոք չպետք է որոշի այդ տարածքի ապագան։

Տարեսկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։ Սպիտակ տնից BBC-ին հայտնել էին, որ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է, և կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։

2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում