Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է տիկին Քվինի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու փաստը։

Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս ՀՀ–ԱՄՆ գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։

Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

 

 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան