Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան զորքեր կուղարկեն Ուկրաինա խաղաղության համաձայնագրի կնքումից հետո

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինայի հետ ստորագրել են մտադրությունների հուշագիր Ուկրաինայում զորքեր տեղակայելու մասին, եթե Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Հունվարի 6-ին Փարիզում «Կամեցողների կոալիցիայի» երկրներից ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններից հետո Սթարմերն ասել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան «կստեղծեն ռազմական կենտրոններ Ուկրաինայում»՝ ապագա ներխուժումը կանխելու համար։

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կարող են տեղակայվել հազարավոր զինծառայողներ։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի դաշնակիցները «զգալի առաջընթաց» են գրանցել բանակցություններում։

Հանդիպման ժամանակ Ուկրաինայի դաշնակիցները նաև հիմնականում համաձայնել են Ուկրաինայի համար անվտանգության ամուր երաշխիքների շուրջ և առաջարկել են, որ ԱՄՆ-ն վերահսկի հրադադարի ռեժիմի մոնիթորինգը։ Միևնույն ժամանակ, տարածքների հարցը դեռևս քննարկվում է։

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորք կլինի «օրինական թիրախ»։

«Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները։ Ուիթքոֆը հայտարարել է, որ «անվտանգության կայուն երաշխիքները և բարգավաճման ամուր հանձնառությունները կարևոր են Ուկրաինայում կայուն խաղաղության համար»։ Նրա խոսքով՝ անվտանգության հետ կապված հարցերը հիմնականում արդեն համաձայնեցվել են։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին ասել է, որ Փարիզում «հսկայական առաջընթաց» է գրանցվել, սակայն հավելել է, որ ինքը ջանքերը «բավարար» կհամարի միայն այն դեպքում, եթե դրանք հանգեցնեն պատերազմի ավարտին։

«Կամեցողների կոալիցիայի» հանդիպման արդյունքներով հռչակագիրը ստորագրած երկրները նաև պայմանավորվել են բազմազգ ուժեր ուղարկել Ուկրաինա խաղաղությունից հետո։

Բելգիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ խաղաղության հաստատումից հետո Բրյուսելը զորքեր կուղարկի Ուկրաինա և ակտիվ մասնակցություն կցուցաբերի իր ծովային և ռազմական հնարավորություններով։

Հայերեն English Français Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում