Աշխարհ

Ճապոնիայի Շիմանե պրեֆեկտուրայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի Շիմանե պրեֆեկտուրայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ

Ճապոնիայի Շիմանե պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով հզոր երկրաշարժ, զգացվել են ուժեղ ցնցումներ, սակայն ցունամիի կամ ատոմակայանում խնդիրների սպառնալիք չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։

Շիմանեի և հարևան Տոտտորի պրեֆեկտուրայի որոշ հատվածներում ցնցումները հասել են 5 մագնիտուդի։ Ըստ ճապոնական սեյսմիկ ինտենսիվության սանդղակի՝ դա բավարար է առօրյա կյանքը խաթարելու համար, բայց ոչ բավարար՝ լայնածավալ ավերածություններ առաջացնելու համար։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա, ցամաքում։ Երկրաշարժի ամենաուժեղ վայրերից են եղել պրեֆեկտուրայի մայրաքաղաք Մացուեն և մոտակա մի քանի քաղաքներ։

«Շիմանե պրեֆեկտուրայի հրշեջ ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ժամանակ ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։ Հիրոսիմայի պրեֆեկտուրայի հրշեջ ծառայությունը նույնպես գրանցել է երկրաշարժի հետ կապված վնասվածքների երկու դեպք. մեկ մարդ այրվածքներ է ստացել երկրաշարժի ժամանակ թափված տաք յուղից, ևս մեկը վնասվածք է ստացել ընկնելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կան նաև հաղորդագրություններ ճանապարհների ծածկույթների և տանիքների վնասման մասին։

Գրանցվել են նաև ջրամատակարարման խափանումներ մի քանի տարածքներում, տվյալները թարմացվում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում