Եվրոպա

Ֆինլանդիան և Նորվեգիան Գրենլանդիայի հարցով իրենց աջակցությունն են հայտնել Դանիային

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան և Նորվեգիան Գրենլանդիայի հարցով իրենց աջակցությունն են հայտնել Դանիային

Դանիայի Թագավորության մասը համարվող Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո Ֆինլանդիան և Նորվեգիան իրենց աջակցությունն են հայտնել դանիական կողմին։

Մասնավորապես, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն Х-ի իր էջում գրել է․ «Գրենլանդիան Դանիայի թագավորության անբաժանելի մասն է։ Նորվեգիան իր լիակատար համերաշխությունն է հայտնում Թագավորությանը»։

Իսկ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող որոշում կայացրել Գրենլանդիայի և Դանիայի փոխարեն։ «Մեր սկանդինավյան բարեկամ երկիր Դանիան և վարչապետի գրասենյակը ունեն մեր լիակատար աջակցությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա Х-ի իր էջում։

Ավելի վաղ ամերիկյան կողմի հայտարարություններին անդրադարձել էր նաև Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է ու կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։

Հունվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան կողմի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։

2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։

Ե՛վ Գրենլանդիան, և՛ Դանիան, որը ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ-ի դաշնակիցն է, կտրականապես դեմ են այդ գաղափարին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում