Մշակույթ

Ձմեռային «Ֆեստիվառ»-ը՝ Ջերմուկում. երաժշտական զբոսաշրջային փառատոնին ներկա է գտնվել վարչապետը

2 րոպեի ընթերցում

Ձմեռային «Ֆեստիվառ»-ը՝ Ջերմուկում. երաժշտական զբոսաշրջային փառատոնին ներկա է գտնվել վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին, որն առաջին անգամ է անցկացվում ձմռանը:

Վարչապետի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ փառատոնի ընթացքում երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով, ողջունել ջերմուկցիներին և Ջերմուկում գտնվող հյուրերին, շնորհավորել Ամանորի առիթով, ընդգծել, որ Ֆեստիվառն առաջին անգամ է տեղի ունենում ձմեռային ֆորմատով։ Վարչապետն ուրախությամբ է արձանագրել, որ Ջերմուկում տրամադրությունը տոնական է և քաղաքը  բնականոն կյանքով է ապրում ու զարգանում:

«Ուզում եմ ձեզ բոլորիդ ողջունել և իսկապես գնահատել այն, որ մեզ հաջողվեց 2025-ից 2026-ի տարեմուտը՝ Նոր տարին բարձր տրամադրությամբ դիմավորել:  Համոզված եմ, որ մենք այս տարին նույնպիսի բարձր տրամադրությամբ կշարունակենք, և ի վերջո Հայաստանի Հանրապետությունը բնականոն իր զարգացումը կշարունակի՝ հանուն իր քաղաքացիների ազատության, երջանկության և բարեկեցության»,-իր խոսքում նշել է վարչապետը:

«Ֆեստիվառ»-ի շրջանակում այլ միջոցառումներին զուգահեռ, տեղի է ունեցել նաև մեծ համերգ, որտեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Արամ MP3-ը և Yellowheart-ը, բացառիկ ելույթով նրանց միացել է նաև «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Ալբերտը:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում