Քաղաքականություն

Վենեսուելայի նախագահ Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից․ Թրամփ

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահ Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, որի  նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողությամբ իրականացրել են խոշորածավալ հարված Վենեսուելայի և նրա առաջնորդի՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, որը իր կնոջ հետ միասին ձերբակալվել և դուրս է բերվել երկրից»,-գրել է նա՝ մանրամասնելով, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում