Հայաստան

Արմենակ Խաչատրյանն ու Ավագ Ավանեսյանը պարգևատրվել են «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

1 րոպեի ընթերցում

Արմենակ Խաչատրյանն ու Ավագ Ավանեսյանը պարգևատրվել են «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը պարգևատրվել են «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունը։ 

«Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով պարգևատրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանին և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում