Թրամփը խնդրել է Նեթանյահուին փոխել քաղաքականությունն Արևմտյան ափում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականները դեկտեմբերի 29-ին կայացած հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել են փոխել քաղաքականությունը Հորդանան գետի Արևմտյան ափի օկուպացված տարածքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

Ըստ նրանց՝ Թրամփը և նրա թիմը մտահոգություն են հայտնել Արևմտյան ափում տիրող իրադրության առնչությամբ և խնդրել են Նեթանյահուին խուսափել սադրիչ քայլերից ու «հանդարտեցնել իրադրությունը»։

Ամերիկացի պաշտոնյան լրատվական հարթակի հետ զրույցում նշել է, որ Սպիտակ տունն այն կարծիքին է, որ Արևմտյան ափում բռնության էսկալացումը կխաթարի Գազայի հատվածում հաշտության համաձայնագրի իրականացման ուղղված ջանքերը և կխոչընդոտի Աբրահամյան համաձայնագրերի գործողության ընդլայնումը։

Axios-ի աղբյուրների խոսքով՝ Իսրայելի քաղաքականության թեման Հորդանան գետի Արևմտյան ափում բարձրացվել է ինչպես Նեթանյահուի հետ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և խորհրդական Ջարեդ Քուշների՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան կայացած հանդիպման ժամանակ, այնպես էլ ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի՝ օրվա երկրորդ կեսին կայացած հանդիպման ժամանակ։

Հրատարակության զրուցակիցներն ընդգծել են, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք պնդել են, թե Արևմտյան ափում քաղաքականության փոփոխությունը վճռորոշ նշանակություն ունի եվրոպական երկրների հետ Իսրայելի հարաբերությունների վերականգնման և Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման համար։

«Նեթանյահուն շատ վճռականորեն է հանդես եկել նորաբնակների կողմից բռնության դեմ և հայտարարել, որ պատրաստվում է ավելի շատ գործողություններ ձեռնարկել», - ասել է իրազեկ աղբյուրը։

Իրան

Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ նախազգուշացում է արել Իրանին և սպառնացել ՀԱՄԱՍ-ին

Հայերեն English Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը