Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում խոշոր օբյեկտի ոչնչացման մասին

2 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում խոշոր օբյեկտի ոչնչացման մասին

ԱՄՆ-ի և Վենեսուելայի հարաբերություններում պահպանվող լարվածության ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները նախորդ շաբաթ խոշոր օբյեկտ են ոչնչացրել հարավամերիկյան այդ երկրի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է ռադիոհաղորդավար և Հանրապետական ​​կուսակցության հովանավոր Ջոն Կացիմատիդիսին տված հարցազրույցում։

«Նրանք ունեն խոշոր գործարան կամ խոշոր ձեռնարկություն, որտեղից դուրս են գալիս նավերը։ Մենք այն ոչնչացրեցինք երկու գիշեր առաջ։ Շատ ուժեղ հարված հասցրեցինք նրանց»,- նշել է Թրամփն՝ առանց մանրամասնելու, թե հատկապես որ օբյեկտի մասին է խոսքը և Վենեսուելայում որտեղ է գտնվում այն։

CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից մեկը մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը՝ նշել է, որ ասածը վերաբերում է թմրավաճառների օբյեկտին։ Պաշտոնյան, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, ձեռնպահ է մնացել հնարավոր հարվածի մասին լրացուցիչ մանրամասներ ներկայացնելուց։

Այս տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ը իր զինված ուժերը բազմիցս ներգրավել է Վենեսուելայի ափերի մոտ ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավակների ոչնչացմանը։

Դեկտեմբերի 17-ին Թրամփը հայտարարել էր Վենեսուելայի կառավարությունը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու և այդ երկիր ու հակառակ ուղղությամբ շարժվող նավթատարների լիակատար շրջափակման մասին։ Նա Վենեսուելայից պահանջել էր վերադարձնել Միացյալ Նահանգներից «գողացված» նավթը, հողերը և այլ ակտիվներ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում