Միացյալ Նահանգներ

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ կողմերն անդրադարձել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սոցիալական ցանցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նախագահ Թրամփն ավարտեց Ուկրաինայի վերաբերյալ դրական զրույցը նախագահ Պուտինի հետ»,- գրել է նա։

Սա երկու երկրների ղեկավարների 10-րդ հեռախոսազրույցն էր 2025 թվականի ընթացքում։ Թրամփը և Պուտինը զրուցել էին նաև դեկտեմբերի 28-ին՝ պայմանավորվելով հեռախոսազրույց անցկացնել նաև Մար-ա-Լագոյում ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում