Ճապոնիայի կառավարությունը հաստատել է բյուջեի նախագիծը՝ պաշտպանության համար ռեկորդային ծախսերով

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է 2026 ֆինանսական տարվա (սկսվում է 2026 թվականի ապրիլից) բյուջեի նախագիծը՝ 122,3 տրիլիոն իեն (մոտավորապես 783 միլիարդ դոլար) ռեկորդային չափով: Այն ենթադրում է նաև պաշտպանության համար երկրի պատմության մեջ ամենամեծ ծախսերը՝ 8,8 տրիլիոն իեն (56,3 միլիարդ դոլար): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ռազմական բյուջեի մեծացումը տեղի է ունենում կառավարության պաշտպանական ներուժի մեծացման և սպառազինության մեջ հարվածային միջոցներ ընդունելու՝ կառավարության ուղեգծի շրջանակներում: Երկրի վարչապետ Սանաե Տակաիչին ավելի վաղ խնդիր էր դրել ժամանակից շուտ հասնել պաշտպանական ծախսերին ՀՆԱ-ի 2%-ը հատկացնելու մակարդակին. ի սկզբանե դրան նախատեսվում էր հասնել 2027 թվականին:

Սոցիալական ապահովության ծախսերը կաճեն մինչև ռեկորդային 39 տրիլիոն իեն (249,5 միլիարդ դոլար), ինչը կապված է բժշկական սպասարկման արժեքի աճի հետ: Ակնկալվում է նաև, որ հարկային մուտքերը կաճեն մինչև 83,7 տրիլիոն իեն (535,5 միլիարդ դոլար): Բյուջեի ապահովման համար պետական ​​պարտատոմսերի թողարկումը նախատեսվում է պահել 30 տրիլիոն իենի (մոտավորապես 192 միլիարդ դոլար) մակարդակում՝ ֆինանսական կայունությունը պահպանելու և պետական ​​պարտքի ծանր բեռը չմեծացնելու համար, որը գրեթե կրկնապատիկ գերազացում է ՀՆԱ-ն։

Բյուջեի նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի 2026 թվականի սկզբին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851