Սպորտ

Տիգրան Ավինյանը պարգևատրել է երևանցի լավագույն մարզիկներին և մարզիչներին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը պարգևատրել է երևանցի լավագույն մարզիկներին և մարզիչներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է երևանցի լավագույն մարզիկներին ու մարզիչներին, ինչպես նաև սպորտի ոլորտում երկար տարիներ ծառայություններ մատուցած գործիչներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը՝ նպաստելով համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը։ Միայն այս տարի մարզական ֆեդերացիաների հետ համատեղ Երևանում անցկացրել ենք միջազգային 11 խոշոր մրցաշար, որոնցից հինգն ընդգրկվել է միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլաններում»,- նշել է քաղաքապետը։

Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն՝ շարունակաբար զարգացնելով մարզական ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում