Դեկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 դեկտեմբեր,  2025           

ՀՀ ԱԺ

Ժամը 12:00-ին ԱԺ ոսկեզօծ դահլիճում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընդունելությունը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների եւ խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

ՀՀ նախարարություններ

Ժամը 11:00-ին ԿԳՄՍ նախարարության 9-րդ հարկի դահլիճում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության տուն 2, 1-ին մասնաշենք) տեղի կունենա «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը: Ժամը 11:00-ին նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողները փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրեն 8 անվանակարգերում ներկայացված մարզիկներին: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն արդյունքների համադրմամբ։ Ժամը 17:00-ին կավարտվի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկությունը և կամփոփվեն արդյունքները:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանի ասուլիսը։ Թեմա. Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի 2025-ի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր։  

Ժամը 12:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի ասուլիսը։ Թեմա. անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու ծրագրի մանրամասները։

Ժամը 12:00-ին «DoubleTree by Hilton» հյուրանոցում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, 42) տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսը: Բանախոսներ՝ ՀՀ նախագահի օգնական Արամայիս Ավետիսյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ԺՊ Զարուհի Ազնաուրյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյան: Բանախոսները կներկայացնեն «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի կոնցեպտը, նպատակը, կամփոփեն դրամահավաքի արդյունքները և կներկայացնեն հետագա ծրագրերը: Վան, Հայկ Բադալյան, Տաթեւ, Հովհաննես Մկրտչյան: 

Ժամը 12:00-ին Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի կունենա ազատազրկված անձանց կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքների ամանորյա ցուցահանդես-վաճառք, որի ողջ հասույթը ուղղվելու է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Հարկ է նշել, որ նույն օրը՝ ժամը 13:00-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարները հանդես կգան համերգային ծրագրով։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։ Հրավիրյալների թվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։ Հեռ. (+374 10) 44-34-80, (+374 10) 44-29-04:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ին «Holiday Inn» հյուրանոցի «Տուշպա» սրահում (Ամիրյան 2) տեղի կունենա նախատոնական միջոցառում, որի ընթացքում Հայ ազգային կոնգրեսը կհայտարարի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի և վարչապետի թեկնածուի մասին։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև առաջիկա նախընտրական ծրագրի հիմնական դրույթները։ Մուտքն ազատ է լրագրողների և ցանկացողների համար: 

Հայերեն Русский

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային