Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ հարցեր են քննարկել Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման ընթացքում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 22-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են, թե Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական փոփոխությունները ինչ հնարավորություններ կստեղծեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ 

«Մենք, քննարկել ենք, թե տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները ինչ հնարավորություններ կստեղծեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար, ԵԱՏՄ-ի համար և այլն և այդպես շարունակ։ Ես այդ հանդիպման ժամանակ իմ բացման խոսքում ասել եմ, որ հիմա մենք կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում առաջին փուլում առնվազն մինչև «Իջևան» երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանքներ իրականացվեն, ինչպես նաև վերականգնման աշխատանքներ իրականացվեն Ախուրիկի հատվածում՝ Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատված և Նախիջևանից մինչև Երասխի հատված։ Եվ մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։

Դուք գիտեք, որ այդ հատվածները ռուսական կոնցեսիայի ներքո են։ Ես արտահայտել եմ նաև մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից, և մենք մեր պետական բյուջեի միջոցներով կիրականացնենք այդ վերականգնումները, եթե հանկարծ պարզվի, որ Ռուսաստանը պատշաճ ժամկետներում այդ աշխատանքը իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում»,- նշեց ՀՀ վարչապետը։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ