Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան պատերազմը կանխվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ. ԱՄՆ պետքարտուղար

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան պատերազմը կանխվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է տարվա արդյունքները՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրապարակված տեսաուղերձում Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն կարողացել է կանխել և կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ՝ շեշտը դնելով դիվանագիտական միջամտության վրա։

«Ադրբեջան և Հայաստան։ Պատերազմը, որը կարող էր սկսվել և դառնալ սարսափելի աղետ, կանխվեց»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կնքված խաղաղության հռչակագրին։

Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ նախագահի տված առանցքային խոստումները կյանքի են կոչվում՝ հավելելով. «Լավագույնը դեռ առջևում է»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում