Դեկտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 դեկտեմբեր,  2025            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան կայցելեն ՀՀ-ում «Россотрудничествօ» ներկայացուցչության, «Ռուսական հումանիտար առաքելություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցչության ղեկավարները, աշխատակիցները: Նախատեսվում է հանդիպում ՃՇՀԱՀ ռեկտորի, պրոռեկտորների, ՊԴ, վարչական կազմի և ուսանողների հետ: Այցի հիմնական նպատակն է՝ պատվոգրի հանձնում ՃՇՀԱՀ ռեկտոր Մ.Բարսեղյանին, ինչպես նաև նախատեսվում է շինարարության ոլորտին առնչվող 18 միավոր մասնագիտական գրականության նվիրատվություն համալսարանին: 

Մշակույթ

Ժամը 19:00-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա «Փոքրիկ իշխանը» ներկայացման փակ պրեմիերան։ Ներկայացումը չի սահմանափակվում միայն մանկական տեսանկյունով. այն բացում է երկխոսություն երեխայի և մեծահասակի միջև։ Իմերսիվ սարքավորումների, անիմացիոն պատկերների և թատերական տեխնիկաների միջոցով հանդիսատեսը հայտնվում է Փոքրիկ իշխանի լուսավոր, երազային աշխարհում։ Ներկայացման ստեղծագործական թիմում ընդգրկված են արվեստագետներ, անիմատորներ, դիզայներներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Այս համադրության արդյունքում ստեղծվել են բարձրորակ ինովացիոն լուծումներ։ Ստեղծագործության բեմականացման հեղինակը և բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է։ Նախագիծն իրականացվում է ism. մեդիա-փրոդաքշն ընկերության հետ համագործակցությամբ։ 

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել