Դոնբասի արևելքում առաջարկվում է ստեղծել ազատ տնտեսական գոտի. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղության ծրագրի մանրամասները ներկայացնելիս նշել է, որ առաջարկվում է Դոնբասի արևելքում ստեղծել ազատ տնտեսական գոտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։ 

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի մարզից, իսկ ԱՄՆ-ն առաջարկում է փոխզիջումային տարբերակ՝ ազատ տնտեսական գոտու ստեղծում։ 

Նրա խոսքով՝ եթե համաձայնություն չլինի «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» հարցի շուրջ, ապա ազատ տնտեսական գոտու մասին որոշումը պետք է ընդունվի միայն հանրաքվեի միջոցով։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հանրաքվեի անցկացում, սակայն քվեարկությունն, ըստ Զելենսկու, հարկավոր է անցկացնել ամբողջ փաստաթղթի շուրջ, ոչ թե դրա առանձին կետի։

Նա հավելել է, որ հանրաքվեի համար հարկավոր է առնվազն 60 օր, և հարկավոր է 60 օրով իրական հրադադար։ 

Իր հերթին, BBC-ն նշում է, որ Զելենսկու խոսքով՝ քանի որ Ուկրաինան դեմ է հետքաշմանը, ԱՄՆ բանակցողներն առաջարկում են ստեղծել ապառազմականացված գոտի կամ ազատ տնտեսական գոտի։ 

«Կա երկու տարբերակ՝ կա՛մ պատերազմը շարունակվում է, կա՛մ պետք է ինչ-որ բան որոշվի՝ կապված հնարավոր տնտեսական գոտիների հետ», - ասել է նա։ 

Ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի արևելքում իր տարածքի գրեթե մեկ քառորդից՝ խաղաղության համաձայնագրի դիմաց։ Դոնբասի մնացած մասն արդեն գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ 

Զելենսկին հայտնել է, որ 20 կետից բաղկացած ծրագիրը Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու «հիմնական շրջանակն է». այն անվտանգության երաշխիքներ է առաջարկում ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից և եվրոպական երկրներից։ 

Լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի նախագահը նաև ներկայացրել է խաղաղության ծրագրի 20 կետերի բովանդակությունը։ 

Միացյալ Նահանգներ

Զելենսկին ներկայացրել է խաղաղության ծրագրի բոլոր 20 կետերի բովանդակությունը

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում