Սիրիական պատվիրակությունը Պուտինի հետ քննարկել է քաղաքական, ռազմական և տնտեսական հարցեր

3 րոպեի ընթերցում

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ-Շայբանին և պաշտպանության նախարար գեներալ-մայոր Մուրհաֆ Աբու Կասրան Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, ռազմական և տնտեսական հարցեր՝ մասնավորապես կենտրոնանալով ռազմական արդյունաբերության ոլորտում ռազմավարական համագործակցության վրա։

Կողմերն անդրադարձ են կատարել ռազմական և տեխնիկական գործընկերության զարգացման ուղիներին, որոնք կնպաստեն սիրիական բանակի պաշտպանական կարողությունների բարձրացմանը և ռազմական արդյունաբերության ժամանակակից զարգացումներին համընթաց քայլելուն, մասնավորապես՝ սիրիական բանակի ռազմական տեխնիկայի արդիականացման, տեխնիկական փորձի փոխանցման և հետազոտությունների ու զարգացման ոլորտում համագործակցությանը՝ ազգային պաշտպանական համակարգի ամրապնդմանը նպաստելու և Սիրիայում ու տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու նպատակով։

Քաղաքական առումով կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները և ընդգծել Դամասկոսի ու Մոսկվայի միջև քաղաքական և դիվանագիտական ​​համակարգման կարևորությունը միջազգային ֆորումներում։

Երկու կողմերն էլ ընդգծել են միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու և պետությունների ներքին գործերին օտարերկրյա միջամտությունը մերժելու անհրաժեշտությունը։

Տնտեսական մասով քննարկումները կենտրոնացել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարների վրա, որն ընդգրկում է վերակառուցման նախագծերին աջակցությունը, ենթակառուցվածքային ոլորտների զարգացումը, Սիրիայում ներդրումների խրախուսումը և առևտրաշրջանառության ու գործընկերության ամրապնդումը։

Հանդիպման ընթացքում նախագահ Պուտինը հաստատել է Ռուսաստանի անսասան աջակցությունը Սիրիային՝ ընդգծելով Սիրիայի տարածքային ամբողջականության և լիակատար ինքնիշխանության պահպանման կարևորությունը, ինչպես նաև մերժելով երկիրը բաժանելու կամ նրա անկախ ազգային որոշումների կայացման գործընթացը խաթարելուն ուղղված ցանկացած նախագիծ։ Նա նաև վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը՝ դատապարտելով Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի կրկնվող խախտումները՝ դրանք համարելով տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված ուղիղ սպառնալիք։

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով