Դեկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

24 դեկտեմբեր,  2025            

Ժամը 11:00-ին ԿԸՀ վարչական շենքում (Գ.Քոչար 21 Ա) ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մամուլի ասուլիսով հանդես կգա՝ ամփոփելով 2025-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, ԸԸՀ անդամների ատեստավորումը, որն այս տարի առաջին անգամ է իրականացվել (ԸՕ փոփոխություններով պայմանավորված), անդրադարձ կկատարի նաև հաջորդ տարի սպասվող ԱԺ և ՏԻՄ ընտրություններին։ Շենք մուտք գործելիս ունենալ ԶԼՄ հավաստագիր (բեյջ)՝ ոստիկանության ծառայողներին ցույց տալու նպատակով: 

Ժամը 13:00-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կինոդահլիճում (Հալաբյան 16) Կրթության տեսչական մարմինը ամփոփում է իր 2025 թվականի ընթացքում կատարած աշխատանքները։ Միջոցառման ձևաչափը հետևյալն է. առաջին հատվածում ելույթ կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարը, քանի որ նա Տեսչական մարմնի խորհրդի նախագահն է։ Կներկայացվեն տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները, կխոսվի Թբիլիսի կատարած այցի և փորձի փոխանակման վերաբերյալ։ Այնուհետև կներկայացվի տեղեկատվություն 49 երկրների կողմից ստեղծված SICI միջազգային տեսչական ասոցիացիային անդամակցության մասին։ Այնուհետև նախատեսվում է պանելային քննարկում՝ «Կրթության որակի վերահսկողություն բոլոր մակարդակներում՝ ձեռքբերումներ և մարտահրավերներ» թեմայով։ ՀՀ կրթության տեսչական մարմին, հեռ. (+37410) 203052, 010 203027:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կկայանա staff.am-ի կողմից իրականացվող աշխատաշուկայի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ «ՀՀ աշխատաշուկա 2025» զեկույցի շնորհանդեսը։ Սա 2017-ից ի վեր իրականացվող ամենամասշտաբային և խորքային ուսումնասիրությունն է, որը հիմնված է ինչպես staff.am-ի, այնպես էլ արտաքին այլ աղբյուրների համապարփակ տվյալների վրա։ Զեկույցը կներկայացնի staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։ Միջոցառումը կներառի նաև պանելային քննարկում ոլորտի առաջատար փորձագետների հետ։ Միջոցառման ընթացքում կհայտարարենք «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հետ մեր նոր համագործակցության մասին, քանի որ արդեն 4-րդ տարին է՝ զեկույցը կրում է բարեգործական բնույթ։

Ժամը 13:00-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում (Փ.Բուզանդ, 1/3, 2-րդ հարկ) «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհուրդը հրավիրում է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Հարցման հիմնական ուղղություններն էին իշխանությունների՝ կառավարման տարբեր ոլորտներում վարած քաղաքականության վերաբերյալ քաղաքացիների ամփոփ գնահատականները։ «Միասին» շարժման տեղեկատվական կենտրոն, հեռ. 010 52-52-73:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ