Եվրոպա

Ռյուտեն կարևոր է համարում Կիևին աջակցությունը և պաշտպանական ծախսերի ավելացումը՝ սպառնալիքներին դիմակայելու համար

2 րոպեի ընթերցում

Ռյուտեն կարևոր է համարում Կիևին աջակցությունը և պաշտպանական ծախսերի ավելացումը՝ սպառնալիքներին դիմակայելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային՝ զգուշացնելով, որ Եվրոպան կբախվի անվտանգության աճող ռիսկերի, եթե նրա վճռականությունը տատանվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է գերմանական dpa գործակալությանը տված հարցազրույցում։

Ռյուտեն նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՆԱՏՕ-ի անդամի վրա հարձակման փորձը կանխելու համար Ուկրաինան պետք է ուժեղ լինի։ 

Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը՝ համաձայն հունիսին Հաագայում դաշինքի գագաթնաժողովում ձեռք բերված պարտավորությունների։

«Եթե մենք անենք այդ երկու բանը, ապա բավականաչափ ուժեղ կլինենք պաշտպանվելու համար, և Պուտինը երբեք չի փորձի (խմբ.՝ հարձակվել)», - ասել է Ռյուտեն՝ անդրադառնալով դաշինքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակմանը։

Դաշինքի ղեկավարը հավելել է, որ վերազինումը պետք է արագ տեղի ունենա։ Նրա խոսքով՝ հետախուզական գնահատականներից կախված՝ անվտանգության իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ արդեն 2027 թվականին։

Ռյուտեն Ռուսաստանի ռազմական ծախսերը մատնանշել է որպես Պուտինի ներկայացրած սպառնալիքի ապացույց՝ ասելով, որ Մոսկվան այժմ իր պետական ​​բյուջեի ավելի քան 40%-ը հատկացնում է պաշտպանությանը։

Ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարի՝ Ուկրաինայում պատերազմը ցույց է տվել Պուտինի պատրաստակամությունը՝ ընդունելու ծանր կորուստները։ Ռյուտեն նաև մեջբերել է գնահատականներ, որոնց համաձայն՝ մոտ 1,1 միլիոն ռուսաստանցի զինվոր է սպանվել կամ վիրավորվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում