6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
23 դեկտեմբեր, 2025
Պետական կառույցներ
Ժամը 10։00-ին Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը։
Ժամը 11:00-ին ՀՀ ՄԻՊ աշխատակազմի դահլիճում /Պուշկինի 56ա, 2-րդ հարկ/ կկայանա ՀՀ մարդու իրավունքների պատշպանի նախաձեռնությամբ եւ Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երեւանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթաց՝ նվիրված ՀՀ-ում 2023-2025 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի շրջանականերում Զանգվածային լրատվամիջոցների, Հանրային պաշտպանի գրասենյակի եւ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների համար մարդկանց թրաֆիքինգի կամ աշխատանքային շահագործման՝ ներառյալ երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկություններին եվ օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին: Բացման խոսք՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան: Ողջույնի խոսք՝ Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երեւանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլն /առցանց/: Ժամը 14:10-ին՝ հարցուպատասխան/ամփոփում:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ
Ժամը 18։00-ին «Փրայմ հոլ» համալիրում տեղի կունենա «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը, որը կհաջորդի շարժման տարեկան ամփոփիչ ժողովին։ Ժողովի ուղիղ հեռարձակման բաց հղումը կտրամադրվի լրատվամիջոցներին։
Մամուլի ակումբներ
Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս. «2025 թ.-ի քաղաքական արդյունքները» թեմայով: Ինչպե՞ս է զարգացել քաղաքական իրավիճակը Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում, ի՞նչ է սպասվում երկրին գալիք տարում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին, այս մասին իր տեսակետը կներկայացնի քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Մշակույթ
Ժամը 11։00-ին Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահում»՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանի մասնակցությամբ կկայանա մամուլի ասուլիս։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի հայկական կինոյի համար աննախադեպ իրադարձությանը՝ 2 ամիս Ֆրանսիայում, «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կայացած կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության նախագծին, և որպես այդ իրադարձության արդյունք՝ վավերագրական կինոյի ֆրանսիական և միջազգային հեղինակավոր մի շարք ընկերությունների կողմից արված առաջարկին՝ «1001 վավերագրական ֆիլմերի հավաքածու» նախագծում, որն առաջխաղացվում է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում» ընդգրկվելու նախագիծ, ներառել նաև Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը։
Կամփոփվի նաև 2025 կինոտարին, անդրադարձ կլինի կինոյի ոլորտում իրականացվելիք նախագծերին և ընթացող բարեփոխումներին։
Ժամը 12։30-ին Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա իրանական «Մեհր-Ային» խմբի կատարումը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում հյուրընկալվել է «Մեհր-Ային» երաժշտական խումբը, որը հանդես կգա ավանդական երաժշտության իր գեղահունչ կատարումներով։ «Մեհր-Ային» խումբը, իր կազմում ունենալով երկրի առաջատար երաժիշտների, հանդես է գալիս իրանական դասական երաժշտության, ինչպես նաեւ տարբեր ֆոլկլորային ստեղծագործությունների կատարումներով։ Խումբը ստեղծել է ավելի քան 20 ազգային ստեղծագործություն, որոնք ներկայումս հեռարձակվում են Իրանի ռադիոյի եւ հեռուստատեսության եթերով։ Սիրով հրավիրում ենք բոլորին վայելելու իրանական ժողովրդական գործիքների ելևէջները։
Ժամը 18:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ կցուցադրվեն Տեր-Ղևոնդյան-Չորբաջյան և Խաչատուրյան-Դևեջյան չորս մեծ ընտանիքներից ժառանգություն մնացած ուշագրավ լուսանկարներ, պատմական վկայություններ, նամակներ, ձեռագործ պարագաներ և այլն։ Ցուցանմուշները 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերը պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերից չորս հայ ընտանիքների անցած երկար և բարդ ճանապարհի նյութեղեն վկայություններն են՝ ժամանակի իրադարձությունների համատեքստում։ Ցուցահանդեսը նախաձեռնել է Արմինե Տեր-Ղևոնդյանը, որի հետ համագործակցությամբ էլ այն իրականություն է դառնալու։ 055 520691: