Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտվող 2025 թվականը նշանակալից է համարում Եվրասիական տնտեսական միության միջազգային համագործակցության առումով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդպիսի կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ժամանակ ունեցած ելույթում։ 

«Այս տարի մենք ամփոփում ենք մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը, որի շրջանակներում կուտակվել է համագործակցության զգալի գործնական փորձ։

Այս համատեքստում, մենք ներկայումս մշակում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները՝ հենվելով ձեռք բերված արդյունքների վրա։ Եվ այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների և այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։

Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում»,- ասել է ՀՀ վարչապետը։

Այս համատեքստում Փաշինյանը ողջունել է ԵԱՏՄ-ի  և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ կայուն հետաքրքրություն ցուցաբերող դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացումը։

«Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումն ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն է։ Սա ենթադրում է խոչընդոտների հետևողական վերացում, կարգավորչական ընթացակարգերի թվայնացում և պարզեցում, ինչպես նաև տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում։ Համոզված եմ, որ Հանձնաժողովը՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ պետք է շարունակի լուծել զգայուն հարցերը՝ փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների մշակման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ վերջին տարիներին ծառայությունների ոլորտի կարևորությունը ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում կայուն աճում է։ Նրա խոսքով՝ այս ոլորտը ձևավորում է ՀՆԱ-ի և զբաղվածության զգալի մասը։

«Միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար։

Կարծում ենք, որ այս ուղղության զարգացումը պետք է լինի ավելի դինամիկ, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա։

Ոչ պակաս նշանակալի ուղղություն է նաև թվայնացումը: Կայուն զարգացումն այսօր անհնար է առանց թվային տեխնոլոգիաների ներդրման, որոնք ամուր հիմք են ձևավորում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի համար»,- մանրամասնել է նա։

Փաշինյանը նշել է, որ այս տարի կոնսենսուս է ձևավորվել էլեկտրոնային առևտրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ: Համաձայնեցված որոշումները հիմք են ստեղծում միասնականացված, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցման համար, և արդեն իսկ ներդրվում են մի շարք մեխանիզմներ՝ ստեղծելով կանխատեսելի պայմաններ շուկայի մասնակիցների համար։

«Այս համատեքստում, այս տարի ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից մեկն ապրանքների տեղաշարժի թափանցիկության և հետագծելիության բարձրացումն էր։

Դրոշմավորման համակարգերի զարգացումը՝ անդամ պետությունների հարկաբյուջետային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ միասին, նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը։

Այս միջոցառումներն ուղղած են բարեխիղճ մրցակցության ապահովմանը և ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը՝ միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վարչարարական բեռը։

Զբոսաշրջության ոլորտն ունի զգալի բազմապատկական ազդեցություն և ներդրում ԵԱՏՄ երկրների տնտեսություններում, և այսօր ընդունված Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նոր խթան կհաղորդի փոխադարձ զբոսաշրջային հոսքի ավելացմանը»,- հավելել է ՀՀ վարչապետ։

Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ  տարածաշրջանի տնտեսական կայունության և կայուն զարգացման։

Հայերեն العربية Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում