Տնտեսություն

ԵԱՏՄ-ի շրջանկաներում համագործակցությունն օգուտներ է բերում բոլոր անդամ երկրներին․ Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի շրջանկաներում համագործակցությունն օգուտներ է բերում  բոլոր անդամ երկրներին․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացումն օգուտներ է բերում Միության անդամ բոլոր 5 երկրներին՝ Հայաստանին, Ռուսաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին և Բելառուսին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահը հայտարել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի՝ նեղ կազմով նիստի ժամանակ։ 

«Ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունն օգնում է ապահովել Միության անդամ 5 երկրների, ինչպես նաև ողջ եվրասիական տարածաշրջանի տնտեսական կայունությունն և դիմակայունությունը»,- ասել է Պուտինը։ 

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ փոխշահավետ և բազմապլան փոխգործակցությունը և անկեղծորեն հետաքրքրված է Միության բազմակողմ ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքների ակտիվացմամբ։ 

Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունն ամուր կերպով հաստատվել է որպես ամենաինքնուրույն և ինքնբավ  կենտրոններից մեկը ձևավորվող բազմաբևեռ աշխարհում։ 

ՌԴ նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդլայնվում են փոխադարձ առևտրային, ներդրումային փոխանակումները, խորանում են Միության մասնակիցների կոոպերացիոն կապերը։ 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում