Հայաստան

Երևանում նատրիումային բոլոր լուսատուները ամբողջությամբ փոխարինվել են ԼԵԴ-երով

1 րոպեի ընթերցում

Երևանում նատրիումային բոլոր լուսատուները ամբողջությամբ փոխարինվել են ԼԵԴ-երով

Ազատության պողոտայում ապամոնտաժվել է Երևանում գործող վերջին նատրիումային լուսատուն և փոխարինվել ժամանակակից, գերհզոր՝ 3000 կելվին գունային ջերմատվությամբ ԼԵԴ լուսատուով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ վերջին տարիներին հին նատրիումային տիպի լուսատուներն ամբողջությամբ փոխարինվել են նոր ԼԵԴ լուսատուներով։

Նա տեղեկացրել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Երևանում տեղադրվել է 22 219 էներգախնայող ԼԵԴ լուսատու։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում