Ռուսաստան

Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին իր մասնակցության մասին հայտարարել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Դեկտեմբերի 21-22 Սանկտ Պետերբուրգում պլանավորված է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում