Աշխարհ

Եվրամիությունը հաստատել է Կանադայի մասնակցությունը եվրոպական պաշտպանական ծրագրին

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը հաստատել է Կանադայի մասնակցությունը եվրոպական պաշտպանական ծրագրին

ԵՄ անդամ պետությունների մշտական ​​ներկայացուցիչները դեկտեմբերի 19-ին հաստատել են Եվրամիության պաշտպանական ծրագրի (Security Action for Europe, SAFE) ֆինանսական մեխանիզմի շրջանակում Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ Խորհուրդը։

«Կանադան կլինի SAFE պաշտպանական ծրագրում ընդգրկված առաջին ոչ եվրոպական երկիրը։ Ծրագրին աջակցում են ԵՄ այն պետությունները, որոնք ցանկանում են համատեղ գնումների միջոցով ներդրումներ կատարել պաշտպանական արդյունաբերության արտադրությունում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ միջոցներին»,- նշված է Խորհրդի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Կանադայի մասնակցությունը SAFE-ին կախված է ծրագրում այդ երկրի ֆինանսական ներդրումից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում