Անկախությունից հետո առաջին առևտրատնտեսական գործարքը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի մատակարարման մասին
1 րոպեի ընթերցում

Այս րոպեներին Վրաստան-Հայաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինով բեռնված գնացքը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»։