Միացյալ Նահանգներ

Թրամփը հրամանագիր է ստորագրել է տիեզերքի յուրացման գործում առաջատարության հասնելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Թրամփը հրամանագիր է ստորագրել է տիեզերքի յուրացման գործում առաջատարության հասնելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որն ուղղված է NASA Artemis տիեզերական ծրագրի շրջանակներում տիեզերագնացներին Լուսին վերադարձնելուն՝ նպատակ ունենալով ստեղծել մշտական ներկայություն Լուսնի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։

Նշվում է, որ Թրամփի վարչակազմն իր քաղաքականությունը կկենտրոնացնի տիեզերքի յուրացման ոլորտում համաշխարհային առաջատարության հասնելու և տիեզերքում ամերիկյան ներկայությունն ընդլայնելու վրա՝ ամերիկացիներին Artemis ծրագրի շրջանակներում Լուսին վերադարձնելով մինչև 2028 թվականը, ինչպես նաև պատրաստվելով դեպի Մարս ուղևորության։ 

Փաստաթուղթը նաև նախատեսում է «մինչև 2030 թվականը ստեղծել մշտական ​​լուսնային ֆորպոստի նախնական տարրեր»։

Հրամանագիրը հաստատում է NASA-ի ծրագրերը տիեզերքում միջուկային էներգետիկայի զարգացման նպատակով՝ «Լուսնի վրա և ուղեծրում տեղակայելով միջուկային ռեակտորներ, ներառյալ ռեակտոր՝ Լուսնի մակերևույթի վրա՝ մեկնարկի պատրաստ մինչև 2030 թվականը»։

Ի թիվս այլ բաների, հրամանագիրն ուղղված է մինչև 2028 թվականը հաջորդ սերնդի հակահրթիռային պաշտպանության տեխնոլոգիաների մշակմանը՝ Թրամփի «Ոսկե գմբեթ» նախագծի շրջանակներում, և կոչ է անում զարգացնել կարողությունները ցածր մերձերկրյա ուղեծրից և շուրջլուսնային տարածությունից ԱՄՆ-ի համար սպառնալիքները հայտնաբերելու և դրանց հետևելու համար։

Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ-ն մտադիր է մինչև 2028 թվականը ամերիկյան տիեզերական շուկաներ ներգրավել առնվազն 50 մլրդ դոլարի լրացուցիչ ներդրումներ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում