Դեկտեմբերի 19-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 դեկտեմբեր,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 16:00-ին Կենտրոնական բանկում կկայանա Ֆինանսական կրթման ծրագրի հանձնաժողովի 29-րդ նիստը։ Նիստին կմասնակցեն Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամները՝ նախարարությունների, ֆինանսական համակարգի և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում կներկայացվեն՝ 1. «Ֆինանսական կարողությունների բարոմետր 2025թ.» հետազոտության արդյունքները, որոնք արտացոլում են ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը,, 2. Ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված նախաձեռնությունների ամփոփումը։ +374 10 592 592 (0702):

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին «Էլիտ պլազա» ԲԿ-ում /3-րդ հարկ, կարմիր սրահ/ կկայանա «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերով» հետազոտության քննարկումը՝ մասնագետների մասնակցությամբ։ Հեղինակ տ.գ.թ., դոցենտ Սուրեն Պարսյան: Բացման խոսք՝ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյան: Հետազոտության ներկայացում՝ տ.գ.թ., դոցենտ Սուրեն Պարսյան: Քննարկում՝ ժամը 16:40-17:40-ը: Լրագրողների հարցազրույցներ: Տնտեսական լրագրողների ակումբ, +374 10 520141:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում (ԵՊՀ 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի կունենա վերանորոգված և կահավորված լսարանների բացում, ապա մեծ դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի կունենա «GeoLab. ապագայի միջավայր» խորագրով միջոցառումը: Այն կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի համատեղ ջանքերով և նվիրված է երկու կառույցների միջև հաստատված համագործակցության մեկամյակին: Միջոցառմանը ներկա կլինեն՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը, գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր, ինչպես նաև ԵՊՀ ղեկավարությունը, ստորաբաժանման ղեկավարներ, դասախոսներ և ուսանողներ։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 15:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Առաքելությունը բարություն» կամավորական ծրագրի՝ Երևանում կատարված աշխատանքների մասին։ Դեկտեմբերի 15-19-ը Երևանում անցկացվում է «Առաքելությունը բարություն» միջազգային կամավորական ծրագիրը, որի շրջանակներում էրգոթերապիայի և ֆիզիոթերապիայի ոլորտի ռուս մասնագետներն աշխատում են հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի սաների, մանկավարժների և ծնողների հետ: Կատարված աշխատանքների, արդյունքների և ապագա ծրագրերի մասին կպատմեն. էրգոթերապևտ Ելիզավետա Պանովան, ֆիզիոթերապևտ Յուլիա Մարյանսկայան։

Մշակույթ

Ժամը 16:00-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Ամանորի տոներին՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 4-ը թանգարանը փոքրիկ այցելուներին և նրանց ծնողներին հրավիրում է «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։ Ինտերակտիվ ձևաչափը երեխաներին հնարավորություն կտա դառնալու ներկայացման անմիջական մասնակից։ Ներկայացումը ստեղծվել է վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա։ Միջոցառումն իրականացվում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։

Ժամը 19:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա Le Petit Chef-ի /աշխարհի ամենափոքր շեֆ-խոհարար/ պաշտոնական բացումը: Համաշխարհային մեծ ճանաչումից հետո Le Petit Chef-ը վերջապես գալիս է Երևան՝ իր բացառիկ գաստրոնոմիական շոուն ներկայացնելով Armenia Marriott Hotel Yerevan-ում: Այս տարի այն առաջին անգամ Հայաստանում է ներկայացվում Armenia Marriott Hotel Yerevan-ի կողմից և մեծ հետաքրքրության շնորհիվ առաջիկա ամիսների ամրագրումները գրեթե սպառված են։ Հրավերը գործում է 2 անձի համար: Քանի որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես հաստատել մասնակցությունը: Armenia Marriott Hotel Yerevan, +374 98 887 505:

Հայերեն Русский

Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով

Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Հիմնանորոգվում է Գյումրիի ջրային մարզաձևերի մարզադպրոցը

Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրենսդրական նախաձեռնությունը

Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձաբար հողատարածքներ կտրամադրեն դեսպանությունների շենքերի կառուցման համար

Սյունիքի մարզում սոցիալական ծառայությունների կազմակերպման և մատուցման գործառույթները դրվում են արհեստավարժ հիմքերի վրա

Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հանդես է եկել վերջին ելույթով

Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters

Ներողամիտ եղեք, եթե անարդար եմ եղել․ Ալեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ում

ԱԺ-ում ծափերով ու հոտնկայս շնորհակալություն հայտնեցին Ալեն Սիմոնյանին, Հակոբ Արշակյանին