Դեկտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 դեկտեմբեր,  2025            

ՀՀ կառավարություն 

Ժամը 11։00-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա Կառավարության հերթական նիստը։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի «Նաիրի» ռեստորանում (Աբովյան փող., 14 շենք) կկայանա էներգաարդյունավետության թեմայով հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների ներկայացում: Ողջույնի խոսք՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի, ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Արմեն Եսոյան:  

Ժամը 18:00-ին «Երևան Պլազա» հյուրանոցում (Գրիգոր Լուսավորչի 9, 1-ին հարկ) Ֆրանսիական զարգացման գործակալությունը (AFD) բացում է նոր գրասենյակ։ Բացման արարողությանը ներկա կլինեն՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյեն, AFD-ի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորը և հայ պաշտոնյաներ։ AFD խումբը, որը գործում է Հայաստանում 2013 թվականից, ֆինանսավորում է հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մշակված նախագծեր՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի և արդար ու ներառական անցումների աջակցման համար։ Մեր գործունեությունը կենտրոնանում է բնական պաշարների կայուն կառավարման և պահպանման, էներգետիկ անցման, հանրային ֆինանսների կառավարման և քաղաքային ծառայությունների բարելավման վրա։ AFD խումբը գործում է Հայաստանում 2013 թվականից՝ «կանաչ և ներառական աճի» մանդատի շրջանակներում։ AFD-ն ֆինանսավորում է զարգացման նախագծերը վարկերի և դրամաշնորհների միջոցով, այդ թվում՝ Եվրամիության կողմից տրամադրված դրամաշնորհների և ֆրանսիական դրամաշնորհների միջոցով։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 14:00-ին ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնում ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ տեղի կունենա «Mini MBA» ծրագրի արդյունքների ներկայացման, ամփոփման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ. Էլինա Ասրիյանը, Միքայել Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, բիզնես ինկուբատորի ղեկավար Ռուբեն Գևորգյանը, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև բիզնես ինկուբատորի գործընկերներ։ 094 52 52 65:

Մամուլի ակումբներ

Ժամը 14:00-ին «Դեբատ» բանավեճի ակումբը /Արշակունյաց 3ա/ հրավիրում է հերթական բանավեճի՝ «Ամանորյա առևտուր, գների  թանկացում, խանութներում անորակ և ժամկետանց սննդամթերքի հնարավոր հեղեղում՝ տոնական առիթը չարաշահող սննդարտադողների և դրանք ներկրողների ու իրացնողների կաղմից։ Իրավիճակը շուկաներում և սուպերմարկետներում։ Կհնչեն հետաքրքիր խորհուրդներ և անակնկալ հորդորներ սպառողներին։ Օրվա հյուրերն են՝ Սպառողների իրավունքների պաշտպանության հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը և «Սպառողների տեղեկատու» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Հեռ. +374930238:

 

 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ