ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանին իրանական միջուկային ծրագրի շուրջ ընդունելի լուծումների որոմնան հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք մանրամասն խոսեցինք Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ մի խումբ արևմտյան երկրների կողմից բռնած բացարձակապես ագրեսիվ, հակաիրանական  անօրինական ուղեգծի պայմաններում: Ռուսաստանը ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը՝ օգնելու իր իրանցի ընկերներին Արևմուտքի կողմից ստեղծված միջուկային ճգնաժամը լուծելու համար ընդունելի լտարբերակներ գտնելու հարցում։ Արևմտյան եվրոպացիները, խախտելով բոլոր հնարավոր համաձայնությունները, խախտելով այն նորմերը, որոնք օրնսդրորեն սահմանվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, անում են ամեն ինչ, որպեսզի փորձեն վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, թեև այդ պատժամիջոցների ժամկետն արդեն վաղուց, ամիսներ առաջ լիովին լրացել է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների հետ մեկտեղ», - ասել է Լավրովը:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով