Երևան

Երևանի քաղաքապետարանի և «Yandex Armenia»-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի և «Yandex Armenia»-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետարանի և «Yandex Armenia»-ի միջև ստորագրվել է մտադրությունների և համագործակցության վերաբերյալ հուշագիր:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ «Տվյալների փոխանակում՝ քաղաքային միջավայրի բարելավման համար» նախագիծը միտված է Երևանում տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացմանը։

Հուշագրի շրջանակում իր տեխնիկական և իրավական հնարավորությունների շրջանակում «Yandex Armenia»-ն քաղաքապետարանին կտրամադրի վերլուծական տվյալներ, որոնք կարող են նպաստել տրանսպորտային համակարգի կենտրոնացված կառավարման ներդրմանը։

Հուշագրի շրջանակում «Yandex Armenia»-ն պատրաստ է Երևանի քաղաքապետարանին տրամադրել քաղաքային շարժունակության և նավիգացիայի, փողոցների և կանգառների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի երթուղիների վերաբերյալ վերլուծական տվյալներ, որոնք չեն պարունակում անձնական տեղեկատվություն։

Դրանք կօգնեն օպտիմալացնել երթևեկությունը՝ ներդնելով խելացի լուծումներ, որոնք կբարձրացնեն հասարակական տրանսպորտի հարմարավետությունն ու կանխատեսելիությունը քաղաքացիների համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում