Դեկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ՀՀ նախարարություններ

Ժամը 14:30-ին Առողջապահության նախարարությունում կկայանա համագործակցության հուշագրի ստորագրում: ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս՝ նախարար Անահիտ Ավանեսյանի, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Արման Բաբլոյանի և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ ի դեմս տնօրեն Արմեն Մարտիրոսյանի կկնքեն համագործակցության հուշագիր: Հուշագրի առարկան՝ Հիմնադրամի և Ընկերության համագործակցությամբ ք.Երևանում և Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում ընտրված Ծրագրի շահառու երեխաների ասթմայի, ալերգիկ ռինիտի ու ատոպիկ դերմատիտի տարածվածության գնահատումը եւ Հայաստանի 6 մարզերում ու Երևան քաղաքում ասթմայի վարման ապակենտրոնացված համակարգի ստեղծումը:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը: 

Ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 1-ին հարկ) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Գրադարանին հոբելյանի առթիվ կշնորհավորեն գիտության, կրթության և մշակութի ոլորտների ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակում կներկայացվեն գրադարանի պատմությունը ներկայացնող տեսանյութեր, կցուցադրվեն տպագիր ժառանգության բացառիկ նմուշներ։ Գրադարանի աշխատակիցներին կհանձնվեն պատվոգրեր։ 

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը։ Թեմա. նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքելու նոր հնարավորություն։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «Դվին» հյուրանոցի «Թոռնիկ» դահլիճում Բրյուսովի անվան պետական ​​համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը կազմակերպում է միջազգային համաժողով՝ Չինաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության ամրապնդում. երկխոսություն կառավարման փորձի փոխանակման շուրջ: 

Ժամը 11:20-ին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում (Ներսիսյան 7) տեղի կունենա «Միասնություն՝ կյանքի համար» խորագրով միջոցառում, որի ընթացքում կամփոփվի Հայաստանի տարբեր շրջանների բժշկական կենտրոններում անցկացված անհատույց արյունատվության էստաֆետը, որը մեկ տարի շարունակ միավորել է բժշկական հաստատություններին մեկ գաղափարի շուրջ՝ անհատույց արյունատվության միջոցով փրկել կյանքեր։ Կներկայացվի ամփոփիչ տեսանյութ՝ էստաֆետին մասնակցած 19 բժշկական կենտրոնների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 077352691:

Ժամը 18:30-ին Առնո  Բաբաջանյան համերգասրահում (Աբովյան 2) տեղի կունենա Project Management Conference & Awards 2025-ը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը: Միջոցառումը կսկսվի 15:30-ին և կտևի մինչև  21:30-ը: Project Management Awards-ը Հայաստանում ոլորտի առաջին մրցանակաբաշխությունն է, որը կազմակերպել է նախագծերի կառավարման ինստիտուտի (Project Management Institute, PMI) հայաստանյան ներկայացուցչության նախագահ Աստղիկ Սահակյանը։ Հատուկ PMI Հայաստանի տարեկան գլխավոր միջոցառման համար Հայաստան են ժամանել PMI գլոբալ նախագահ և գործադիր տնօրեն Պիեր Լը Մանը, AMS-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գրեյս Նաջարը, PMI Իտալիայի նախագահ Կարմինե Պարաջանոն, PMI Ղազախստանի նախագահ Ազամաթ Տոյմբետովը և PMI Վրաստանի նախագահ Իլիա Ռեվիան: PMI Հայաստանի նախագահ Աստղիկ Սահակյանը PMI 4 նախագահների հետ կանցկացնի բացառիկ պանելային քննարկում: Միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Նախագծերի կառավարմամբ առաջնորդվող կառավարություն. Հայաստանի հաջորդ քայլը» թեմայով պանելային քննարկմանը կմասնակցեն ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Միջոցառումը սկսվելու է 15.30-ին, բայց մենք խնդրում են լրագրողներին գալ ժամը 18.30-ին: 

Մշակույթ

Ժամը 13:00-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա նոր՝ «Բլոկադա» ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ստեղծագործական և դերասանական կազմն առաջին անգամ կխոսեն ներկայացման մասին, կբացահայտեն պատմությունն ու հերոսներին: Ասուլիսին կմասնակցեն բեմադրող ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը, պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը, սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը, դերասաններ Վաչե Երիցյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ