Աշխարհ

Լեհաստանը չի մասնակցի Ուկրաինայի բազմազգ ուժերին. Տուսկ

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը չի մասնակցի Ուկրաինայի բազմազգ ուժերին. Տուսկ

Լեհաստանը զորքեր չի ուղարկի Ուկրաինայում հնարավոր բազմազգ ռազմական առաքելության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին  հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Բեռլինում եվրոպացի ղեկավարների և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո:

«Ես արդեն մի քանի անգամ պարզորոշ արտահայտել եմ մեր դիրքորոշումը: Լեհաստանն այլ խնդիր ունի՝ պաշտպանել ՆԱՏՕ-ի արևելյան թևը», - ասել է նա: 

Նա նաև նշել է, որ Վարշավան լոգիստիկ աջակցություն կցուցաբերի Կիևին անվտանգության հնարավոր երաշխիքների տրամադրման դեպքում:

Ավելի վաղ հրապարակվել է Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարների հայտարարությունը, որտեղ ասված է, որ անվտանգության երաշխիքները պետք է նախատեսեն Եվրոպայի կողմից գլխավորվող «Ուկրաինայի համար բազմազգ ուժերի» ստեղծում: Տեքստում նշվում է, որ այդ ուժերը պետք է կազմավորվեն  «կամավորների կոալիցիայի» շրջանակներում և ԱՄՆ օժանդակությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում