Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար

4 րոպեի ընթերցում

Կովկասում Ռուսաստանի հիմնարար շահը տարածաշրջանում խաղաղությունն ու զարգացումն է․ Մոսկվան ցանկանում է, որ տարածաշրջանում կայունություն և բարգավաճում լինի, որպեսզի հնարավոր լինի համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ դրա ներուժը բացահայտելու և բարիդրացիական հարաբերությունները ամրապնդելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ՌԴ շահերին ու հետաքրքրություններին։ 

«Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում անսասան են։ Մեր գլխավոր մտահոգությունն այնտեղ (խմբ․ Հարավային Կովկասում) կայունության և բարգավաճման գոտու պահպանումն է, որպեսզի կարողանանք համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ դրա ներուժը բացահայտելու և բարիդրացիական հարաբերությունները ամրապնդելու համար։ Ռուսաստանի հիմնարար շահը Կովկասում խաղաղությունն ու զարգացումն է՝ կանխելով դրա քաոսի վերածվելը»,-ընդգծել է ռուս դիվանագետը։

Կալուգինի բնորոշմամբ՝ Ռուսաստանը պարզապես Հարավային Կովկասի հարևանը չէ, այլ ինքնին կովկասյան տերություն է։  

«Մենք Կովկասյան լեռնաշղթայի հարավային կողմում գտնվող ժողովուրդների հետ միավորված ենք դարավոր բարեկամությամբ, ընդհանուր պատմության փառահեղ գլուխներով, քաղաքակրթական մտերմությամբ և միլիոնավոր ընտանեկան ու ազգակցական կապերով։ Երկար ժամանակ մենք ապրել ենք որպես մեկ պետության մաս։ Մի ժամանակ Ռուսաստանի հետ մերձեցումը թույլ էր տալիս տարածաշրջանի ժողովուրդներին պահպանել իրենց ինքնությունը։ Հարավային Կովկասի հանրապետությունների պետական ​​հիմքերի ձևավորումը տեղի է ունեցել խորհրդային ժամանակաշրջանում»,-ասել է Կալուգինը։  

Նա նաև համոզմունք է արտահայտել, որ Ռուսաստանի ու Կովկասի երկրների միջև գոյություն ունեցող եզակի հարաբերությունները չեն տուժում ժամանակից և արտաքին ճնշումից, իսկ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միշտ անմիջականորեն ազդել են Ռուսաստանի արտաքին և ներքին անվտանգության շահերի և տնտեսության վրա։ 

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ռուս դիվանագետը նշել է․ «Այսօր Բաքուն և Երևանը վարում են հիմնականում ուղիղ երկխոսություն՝ առանց միջնորդների։ Երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Հաշվի առնելով ռուսական կողմի և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ մենք ուրախ կլինենք մեր գործընկերներին հյուրընկալել մեր հարթակում՝ վերջնական փաստաթուղթը ստորագրելու համար»։ 

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ 

Հայերեն العربية English Español فارسی 中文

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից