Դեկտեմբերի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 դեկտեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 09:00-ին Ազգային ժողովի 114 դահլիճում կկայանա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Ժամը 11:00-ին Ազգային ժողովում ՀՀ սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կկայանա արտահերթ նիստ:

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը կազմակերպում է լրագրողների շրջայց։ Շրջայցը կիրականացվի Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ։ Շրջայցի նպատակն է ներկայացնել «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող ծրագրերը, պայմանները, ընթացող բարեփոխումները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին։ Անհրաժեշտության դեպքում շրջայցից հետո տեղի կունենա փակ հանդիպում-քննարկում Ծովինար Թադևոսյանի հետ, որը չի լուսաբանվի։ ՔԿՀ-ում սահմանված է մուտքի կարգ. անձնական տվյալների ստուգում (անձնագրի և/կամ նույնականացման քարտի պարտադիր առկայություն), առկա տեխնիկական միջոցները պարտադիր կգրանցվեն, անվտանգության կանոնների ներկայացում։ Նկարահանման և այլ սահմանափակումներ. թույլատրված է նկարահանել միայն այն տարածքներում, որոնք կցուցադրեն պատասխանատուները։ Արգելվում է նկարահանել՝ անվտանգության սարքավորումները, պահակակետեր, անցագրային մեխանիզմներ, ազատությունից զրկված անձանց դեմքերը (բացառությամբ նախապես համաձայնեցված դեպքերի), արգելվում է կիրառել ուղիղ եթեր, շարժվել միայն ուղեկցողների կողմից նշված երթուղով, ազատությունից զրկված անձանց հետ հարցազրույցներ իրականացնել և զրուցել միայն նրանց համաձայնությամբ, արտակարգ իրավիճակում լրագրողները պարտավոր են անհապաղ կատարել անվտանգության աշխատակիցների հրահանգները։ Կարեն, Տաթև, Հովհաննես Մկրտչյան:

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանի, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանի ասուլիսը։ Թեմա. սուր շնչառական վարակներով պայմանավորված հանրապետությունում առկա իրավիճակն ու պատվաստումային գործընթացը։

Ժամը 13:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում (8-րդ հարկ, Մշակույթի զարգացման հիմնադրամ) կկնքվի համագործակցության հուշագիր Մշակույթի զարգացման հիմնադրամի և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի միջև։ Հուշագրով նախատեսվում է համագործակցություն Համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» բուհի Դիզայնի դպրոցի համագործակցությամբ։ Roza Grigoryan:

Ժամը 13:50-ին Կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 592592 (ներքին 0702)։ 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ