Երևան

Երևանում օդի որակը զգալիորեն բարելավվել է՝ հյուսիսից քամու ներթափանցման ազդեցությամբ

2 րոպեի ընթերցում

Երևանում օդի որակը զգալիորեն բարելավվել է՝ հյուսիսից քամու ներթափանցման ազդեցությամբ

Երևանում վերջին օրերին օդի որակի էական բարելավում է արձանագրվել․ հյուսիսային քամու ներթափանցման արդյունքում փոշու ցուցանիշները հասել են ամառային ցուցանիշների մակարդակներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր  պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը: 

«Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսային քամի, որի արդյունքում արձանագրվել է օդի որակի զգալի բարելավում։ Բարելավումն այնքան էական է, որ համադրելի է ամառային ցուցանիշների հետ։ Երեկ առավոտյան PM 2.5-ի ցուցանիշը կազմում էր շուրջ 30, այսօր՝ 65,8։ 

Միևնույն ժամանակ Հայկազյանը նշեց, որ շարունակաբար ներկայացվում է օդի որակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես մարդածին, այնպես էլ բնական գործոններով։  

«Առաջիկա ավագանու նիստում երկու որոշումների շրջանակում նախատեսում ենք ներկայացնել լրացուցիչ փոփոխություններ՝ ուղղված մարդածին աղբյուրներից արտանետումների նվազեցմանը։ Դրանց համաձայն՝ հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն շինհրապարակների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր բարեկարգման նորմերը կդառնան կիրառելի նաև հանքավայրերի համար»,- նշեց նա:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում