Կրթություն

Երևանի 24 արվեստի և երաժշտական դպրոցները համալրվում են երաժշտական նոր գործիքներով

1 րոպեի ընթերցում

Երևանի 24 արվեստի և երաժշտական դպրոցները համալրվում են երաժշտական նոր գործիքներով

Երևանի քաղաքապետարանն արտադպրոցական կրթության հաստատություններին տրամադրում է երաժշտական բարձրորակ գործիքներ:«Արմենպրես»–ն այս մասին տեղեկանում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։ 

«Երևանի համայնքապատկան արվեստի և երաժշտական դպրոցներում արտադպրոցական կրթությունը և գեղագիտական դաստիարակությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանն արտադպրոցական կրթության հաստատություններին տրամադրում է երաժշտական բարձրորակ գործիքներ:

Ծրագրով ձեռք է բերվել 12 անուն 71 երաժշտական գործիք՝ նախատեսված 24 երաժշտական և արվեստի դպրոցների համար»,– հայտնում են քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի արժեքը շուրջ 53 մլն ՀՀ դրամ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում