Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
1 րոպեի ընթերցում

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն՝ ի պատասխան ԶԼՄ-ների՝ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարցումների։
«Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է»,– նշում է խոսնակը։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 12-ին ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Կարդացեք հոդվածը` Русский